«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նուսեր Մազրաուին բացատրել է, թե ինչու է որոշել այս ամառ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Օգոստոսի 13-ին 26-ամյա մարոկկացին անգլիական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
««Մանչեսթեր Յունայթեդը» հավանաբար ավելի մեծ է միջազգային մակարդակով, քան «Բավարիան», այնպես որ, իհարկե, դա պատճառներից մեկն է։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ անցած ամառ, «Բավարիայում» անցկացրած երկու մրցաշրջանից հետո, ես զգացի, որ պետք է առաջ շարժվեմ։
Ես ինձ լավ էի զգում ակումբում, բայց այնպիսի զգացողություն ունեի, որ կարող եմ ավելի լավ և հարմարավետ լինել մեկ այլ տեղ։ Այդ իսկ պատճառով ես ի վերջո որոշեցի փոխել ակումբը, և հենց այդտեղ եկավ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Իրականում, կարծում եմ, որ պետք չէ բացատրել, թե ինչու եմ այս որոշումը կայացրել»,- Մազրաուիի խոսքերն է մեջբերում Goal-ը։