Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հաջորդ ամառ կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Անգլիական գրանդը ցանկանում է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի հետ։
Ինչպես հայտնում է Team Talk-ը, «քաղաքայինները» մեծ առաջարկ են պատրաստում 100 միլիոն եվրոյի չափով։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» կարող է լուրջ մրցակցության առջև կանգնել։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր շարքերում տեսնել Մուսիալային։
21-ամյա Մուսիալայի իրավիճակին հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Չելսին», քանի որ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայում։