ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել փարիզցիների նախկին հարձակվող Կիլիան Մբապպեի մասին, ով անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ամոթ է, որ նա տեղափոխվեց «Ռեալ», բայց դա կյանքն է, մարդիկ որոշումներ են կայացնում, որոնք պետք է հարգվեն: Թող նրա հետ ամեն ինչ լավ լինի։
Նա միշտ եղել է շատ բաց, առաջատար թե՛ սպորտային, թե՛ մարդկային առումով»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։