ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզցիների նախկին հարձակվող Կիլիան Մբապպեի մասին, ով ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
«Կիլիանի հետ ես հանդիպեցի, նա հիանալի ֆուտբոլիստ է։ Բացառիկ անհատական հատկանիշներով անձնավորություն, ինչը հազվադեպ է նման մակարդակի ֆուտբոլիստների մոտ։ Մարդասեր, սիրող, հոգատար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն «Ռեալի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։