Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մատաուսը խոսել է «Բարսելոնայի» վնասվածք ստացած դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մասին։
32-ամյա Տեր Շտեգենը վնասվածք է ստացել Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղի առաջին խաղակեսի վերջնամասում։ Գերմանացին արդեն վիրահատության է ենթարկվել։ Վերականգնումը կարող է տևել մինչև 8 ամիս։
«Երբ տեսա Տեր Շտեգենի վնասվածքի կադրերը, քիչ էր մնում աչքերիս արցունքներ հայտնվեին։ Գերմանիայի հավաքականում նա երկար տարիներ պետք է գտնվեր Նոյերի ստվերում։ Եվ հիմա, երբ աշխարհի առաջնության ճանապարհը բաց է, և նա թիմում թիվ մեկն է… Դա դաժան է։
Այնուամենայնիվ, նա պետք է հնարավորինս արագ ասի ինքն իրեն ու համաձայնի, որ իր համար մրցաշրջանն ավարտված է, և որ նա խաղադաշտ չի վերադառնա մինչև հաջորդ տարի»,- Մատաուսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։