Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իսրայելի հարձակումների պատճառով

Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան (LFA) հայտնում է, որ կազմակերպության հովանու ներքո բոլոր հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով Իսրայելի հարձակումների պատճառով։

«Հաշվի առնելով երկրում տիրող ներկա իրավիճակը՝ Լիբանանի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր կոմիտեն որոշել է անորոշ ժամանակով հետաձգել բոլոր մրցաշարերի հանդիպումները, որոնք կորոշվեն»,- ասվում է LFA-ի հայտարարության մեջ։

Երկու կողմից հրետակոծությունների աճող ինտենսիվությամբ ևս մեկ էսկալացիա տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր հատվածներում կապի սարքավորումների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ և վիրավորվեցին մոտ 3 հազարը:

Լիբանանի ֆուտբոլի առաջնության 2024/25 մրցաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին, թիմերին հաջողվել է մեկ տուր խաղալ։