«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը խոսել է «Արսենալի» ցուցադրած խաղի մասին։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ լոնդոնցիները գերազանց են հանդես եկել պաշտպանությունում։
«Այս դիմակայությունը միշտ էլ լարված է։ Մենք միշտ պետք է հաղթենք տանը, բայց թե որքան լավ էին նրանք պաշտպանվում, դա հրաշալի էր։
Որպես պաշտպան՝ ես չեմ կարող դա չգնահատել»,- Ուոքերի խոսքերը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Սիթին» «Արսենալի» հետ խաղում (2:2) հավասարեցրեց հաշիվը միայն երկրորդ խաղակեսին ավելացված ութերորդ րոպեին։