Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը 2024 թվականին կստանա «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացին արդեն գիտի, որ Փարիզում կայանալիք արարողության ժամանակ մրցանակ է ստանալու France Football-ից։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան, Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։