«Բարսելոնան» հոկտեմբերի 27-ին կայանալիք «Էլ-կլասիկոյում» հանդես կգա Coldplay-ի տարբերանշանով համազգեստով։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կողմերն արդեն համաձայնության են եկել։
Նախաձեռնությունը հովանավորչական համաձայնագրի մի մասն է, որը ձեռք է բերվել ակումբի և Spotify աուդիո հոսքային ծառայության միջև 2022 թվականի հուլիսին։ Շապիկները հասանելի կլինեն սահմանափակ քանակությամբ՝ հնարավորություն տալով ինչպես թիմի, այնպես էլ բրիտանական խմբի երկրպագուներին համատեղել իրենց երկու կրքերը մեկ ապրանքի մեջ։
Նախկինում «Բարսելոնան» արդեն հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում ռեփեր Դրեյքի, երգչուհիներ Ռոզալիայի և Կարոլ Ջիի, ինչպես նաև Rolling Stones-ի տարբերանշաններով։