Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Իսպանիայի առաջնության վերջին վեց տուրերում դարձել է վեց գոլի հեղինակ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է ֆուտբոլիստի խաղը։
«Ես բոլորովին զարմացած չեմ նրա ելույթներից: Նա արդեն վեց գոլ է խփել։ Հարձակվողը հոգ է տանում իրեն շրջապատող ֆուտբոլիստների մասին։ Մեր խաղաոճը համապատասխանում է Լևանդովսկուն։ Վաղը մենք ցանկանում ենք լավ հանդես գալ մեր երկրպագուների համար։ 25 օրից մենք կրկին կխաղանք տանը»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Խետաֆեի» հետ։