«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե Լամին Յամալին արդեն կարելի՞ է անվանել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, թե՞ նա դեռ շատ երիտասարդ է։
«Կարծում եմ, որ նրա մակարդակը տարիքի հետ կապ չունի։ Իր տարիքում նա անհավանական բաներ է անում։ Անկասկած, նա կարող է դառնալ լավագույնն աշխարհում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպման, դառնալով՝ չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։