Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Բարսելոնան» պատրաստվում է նոր դարպասապահ գնել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, թե արդյոք ակումբը նախատեսում է նոր դարպասապահ գնել Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո։

Սեպտեմբերի 22-ին Լա Լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ Տեր Շտեգենը ծնկի վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերմանացին շարքից դուրս է մնացել մինչև 9 ամսով։

«Նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքե՞լ․ Հիմա Ինյակի Պենյան շատ լավ է աշխատում։ Նա մեծ պրոֆեսիոնալ է։ Մենք վստահ ենք նրա վրա։ Երկրորդ դարպասապահը միշտ դժվար է, բայց նա պատրաստ է խաղալ։ Մենք վստահում ենք նրան, բայց դեռ պետք է քննարկենք հետագա անելիքները։

Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Մենք այս պահին խնդիրներ չունենք։ Լիովին գոհ ենք Ինյակից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։