Էնցո Ռայոլան, ով ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի գործակալն է, հայտնել է, որ իտալացի դարպասապահը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում փարիզցիների հետ։
«Նա ցանկանում է մնալ ՊՍԺ-ում, պայմանագրի երկարաձգման առաջին բանակցություններն արդեն կայացել են։ Ջիջին կարող է լեգենդ դառնալ ՊՍԺ-ում»,- Ռայոլանի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը ՊՍԺ-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով 2021 թվականի ամռանը, նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։