Գարեթ Սայթգեյթը կարող է գլխավորել անգլիական թիմը

Անգլիացի մասնագետ Գարեթ Սայթգեյթը կարող է գլխավորել «Էվերթոնը», հայտնում է GiveMeSport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թիմի պոտենցիալ նոր սեփականատերը պատրաստ է 54-ամյա անգլիացուն հրավիրել Շոն Դայքին փոխարինելու։

Սայթգեյթը մարզել է Անգլիան 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի ամառ։

EURO-2024-ում Անգլիան եզրափակչում 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային։