Գաբրիելը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի հետ միջադեպը

Պրեմիեր Լիգայում 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Արսենալի» հետ խաղում պարտությունից փրկվեց երկրորդ խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին (2։2)։

Գոլից հետո «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գնդակը նետեց «զինագործների» պաշտպան Գաբրիելի գլխին։

Բրազիլացին մեկնաբանել է այս միջադեպը. «Ես դա չեմ էլ հիշում։ Դա նորմալ է, նրանք ուրախ էին գոլ խփել վերջին րոպեին։ Նրանք խաղում էին տանը և ցանկանում էին հաղթել, բայց մեր թիմը լավ հանդես եկավ։ Սա ճակատամարտ է, պատերազմ, և նման հանդիպումներում սադրիչ գործողությունները խաղի մաս են կազմում։ Այժմ մենք նրանց կսպասենք մեր մարզադաշտում»,- ասել է Գաբրիելը TNT Sports Brazil-ին տված հարցազրույցում։