«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի մասնակցի սեպտեմբերի 24-ին կայանալիք Անգլիայի լիգայի գավաթի «Ուոթֆորդի» դեմ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, 24-ամյա ֆուտբոլիստին թույլ են տվել թռչել իր հայրենիք՝ Նորվեգիա, որտեղ տեղի կունենա Հոլանդի ընտանիքի ընկերոջ՝ Իվար Էգջայի հուղարկավորությունը։ Տղամարդը Էրլինգի հոր՝ Ալֆ-Ինգե Հոլանդի վաղեմի ընկերն էր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էգգիայի մահից հետո ակումբը թույլ է տվել հարձակվողին ընտանեկան պատճառներով կարճատև արձակուրդ գնալ, սակայն ֆուտբոլիստը որոշել է բաց չթողնել «Բրենտֆորդի», «Ինտերի» և «Արսենալի» հետ հանդիպումները։