«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է պաշտպան Լյուկ Շոուի առողջական վիճակը։ Ֆուտբոլիստը պետք է խաղադաշտ վերադառնա սեպտեմբերին, սակայն նրա վերականգնման գործընթացը ձգձգվում է։
«Արդյո՞ք Շոուն կվերադառնա միջազգային պարտականությունների կատարմանը մինչև հոկտեմբերյան ընդմիջումը։ Կարծում եմ՝ նման հնարավորություն կա։ Բայց ես չեմ կարող հարյուր տոկոսով երաշխավորել։
Ծրագիրն այն է, որ Շոուն վերադառնա ընդմիջումից առաջ, բայց դա հաստատ չէ։ Դա կարող է տեղի ունենալ ընդմիջումից անմիջապես հետո», – ասել է Տեն Հագը մամուլի ասուլիսում։