Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, 29 տարեկանում ավարտեց կարիերան։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Էնցո Զիդանի վերջին ակումբը եղել է «Ֆուենլաբրադան», որի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 29 հանդիպում և հեռացել 2023 թվականին։
Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 203 հանդիպում, դարձել 13 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» պահեստային թիմում և 1 հանդիպում անցկացրել հիմնական կազմում՝ դառնալով գոլի հեղինակ այդ խաղում։
Նա խաղացել է նաև «Ալավեսում», «Լոզանում», «Ռայո Մաջադահոնդայում», «Ավեսում», «Ալմերիայում» և «Ռոդեզում»։