«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է վինգեր Միխայիլ Մուդրիկի խաղաժամանակի սղության մասին։
«Չեմ կարծում, որ դա վստահության պակաս է։ Դուք պետք է ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա։
Հուսով եմ՝ Մուդրիկը կկարողանա խաղաժամանակ ստանալ և ավելի լավ հանդես գալ»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մուդրիկը «Շախտյորից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին 70 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել է լոնդոնցիների 4 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։