Լևերկուզենի «Բայերը» գին է սահմանել թիմի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ «դեղագործները» ցանկանում են կիսապաշտպանի համար ստանալ 150 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ Վիրցի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը»։ Նախկինում կիսապաշտպանով հետաքրքրված էր նաև Մյունխենի «Բավարիան»։
21-ամյա Վիրցն այս մրցաշրջանում Բունդեսլիգայի չորս խաղում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։