«Բարսելոնան» ուսումնասիրում է ազատ գործակալի կարգավիճակ ունեցող դարպասապահների շուկան՝ հույս ունենալով գտնել դարպասապահ, որը կփոխարինի վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին։ Գերմանացին բացակայել է 7-8 ամսով։
Կատալոնական ակումբին առաջարկել են գերմանացի Լորիս Կարիուսի և ալբանացի Էտրիտ Բերիշայի ծառայությունները։ Ցուցակում է նաև Կեյլոր Նավասը։
Նախկինում կոստառիկացին «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկություն էր հայտնել։
Նախորդ մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ից հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում է։