Սեպտեմբերի 22-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում 5։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին», սակայն ծնկի վնասվածքի պատճառով կորցրեց դարպասապահ ու ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։ Սպասվում է, որ գերմանացին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջակցել է իր խաղընկերոջը. Ինքը՝ Կուրտուան, նախորդ մրցաշրջանում երկու լուրջ վնասվածք է ստացել՝ ձախ ծնկի կապանի պատռվածք և աջ ծնկի մենիսկի պատռվածք:
«Ցավում եմ, որ վնասվածք ես ստացել։ Շատ ցավալի էր տեսնել, որ դու այդպես լքում ես խաղադաշտը։ Հուսով եմ, որ շուտով կապաքինվես, և մենք նորից կտեսնենք քեզ դարպասում»,- սոցիալական ցանցերում դիմել է Կուրտուան տեր Շտեգենին: