«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին լուրջ վնասվածք է ստացել և հավանաբար այս մրցաշրջանում չի խաղա, հաղորդում է ESPN-ը։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2։2)։
28-ամյա հենակետային կիսապաշտպանը երեկվա խաղի առաջին խաղակեսում վնասել է ծունկը։
Առաջին թեստերը ցույց են տվել, որ Ռոդրին աջ ծնկի առաջի խաչաձև կապանների պատռվածք է ստացել։
Ռոդրիի վնասվածքի մասին «Քաղաքայիները» դեռ տեղեկություն չեն տրամադրել։