«Չելսին» նոր ֆուտբոլիստ է փնտրում կենտրոնական հարձակվողի դիրքում։ Ամռանը լոնդոնցիներին չհաջողվեց ձեռք բերել Վիկտոր Օսիմհենին և այժմ մտածում են «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, «Չելսին» կարող է առաջարկել «Ինտերին» փոխանակել Լաուտարո Մարտինեսին երեք ֆուտբոլիստով։ Այս ցուցակում են Միխայիլ Մուդրիկը, Բենուա Բադիաշիլեն և Քարնի Չուկվուեմեկան։
Ընդ որում, դեռ պարզ չէ, թե 27-ամյա Մարտինեսն ինքը ինչպես կարձագանքի նման մտքին։ Նա «Ինտերում» խաղում է 2018 թվականի ամառվանից և թիմի ավագն է։ Transfermarkt պորտալը արգենտինացուն գնահատում է 110 միլիոն եվրո։