«Ռոմայի» գործադիր տնօրենը սպառնալիքների պատճառով հրաժարական է տվել

«Ռոմայի» գործադիր տնօրեն Լինա Սուլուկուն լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Լինային՝ ակումբի համար կարևոր պահին կատարած նվիրական աշխատանքի համար», – ասվում է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 18-ին հռոմեացիները գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրին Դանիելե դե Ռոսսիին։ Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, երկրպագուները բացասաբար են արձագանքել այս որոշմանը, իսկ Սուլուկը նույնիսկ սկսել է սպառնալիքներ ստանալ, ինչի պատճառով նրան անվտանգության ուժեղացում է անհրաժեշտ եղել։

«Ռոման» 5 տուրից ունի 6 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։