Սիմոնե Ինձագի. ««Միլանն» ավելի լավ խաղաց, քան «Ինտերը»»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 5-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունը (1:2).

«Իհարկե, «Միլանը» շատ լավ թիմ է։ Նրանք այս երեկո մեզանից լավ հանդես եկան և արժանի էին հաղթանակի:

Մենք ճիշտ մոտեցում չունեինք և լավ չէինք աշխատում միասին, ինչը հազվադեպ է մեզ մոտ պատահում։ Երկու խաղակեսն էլ ճիշտ տրամադրվածությամբ չսկսեցինք, փորձեցի որոշ բաներ փոխել, բայց դա չօգնեց իրավիճակին։

Մենք հուսալի չգործեցինք և շատ գնդակներ կորցրինք: Հավասարեցնելուց հետո՝ մոտ 20 րոպե, եղավ մի շրջան, երբ ևս մի քանի գոլային պահ ունեցանք, բայց հետո երկրորդ խաղակեսը անցանք նույն սխալ տրամադրվածությամբ, ինչ առաջինում։ Սա որոշիչ էր, մենք թիմային տեսք չունեինք։

Պետք էր ավելին անել, և ես՝ որպես մարզիչ, պետք է պատասխանատվություն ստանձնեմ։ Մենք հասկանում ենք, որ սա դերբի է, բայց այսօր մենք նման չէինք թիմի, ինչը հազվադեպ է պատահել վերջին երեք տարիներին»,- ասել է Ինձագին DAZN-ի եթերում: