SERIE A. Միլանյան դերբիում ուժեղ գտնվեցին Պաուլո Ֆոնսեկայի սաները

Իտալիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանը հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ (2:1):

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է ռոսոներիի վինգեր Կրիստիան Պուլիշիչը։

«Ինտերը» կարողացավ հետ վերադառնալ 28-րդ րոպեին պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի գոլի շնորհիվ։ 89-րդ րոպեին որոշիչ գոլի հեղինակ դարձավ «Միլանի» պաշտպան Մատեո Գաբիան։