«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի հիմնական դարպասապահ Ալեքս Մերետի վնասվածքի մասին։
27-ամյա դարպասապահը վնասվածք է ստացել Ա Սերիայի 5-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում (0։0) և 36-րդ րոպեին նրան փոխարինել է Էլյա Կապրիլեն։
Բուժզննման արդյունքների համաձայն՝ Մերետի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկարաձիգ մկանի 2-րդ աստիճանի սալջարդ։ Դարպասապահն արդեն սկսել է բուժումը։
Ընթացիկ մրցաշրջանում Մերետը մասնակցել է «Նապոլիի» 6 հանդիպման և բաց է թողել 4 գոլ՝ 4 հանդիպումներում անառիկ պահելով դարպասը։