«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն այսօր վիրահատության է ենթարկվել։
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, վիրահատությունը հաջող է անցել։
«Բարսելոնան» չի նշել գերմանացի դարպասապահի ապաքինման ժամկետները, սակայն, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, խոսքը 7-8 ամսվա մասին է։
32-ամյա Տեր Շտեգենը վնասվածք է ստացել Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղի առաջին խաղակեսի վերջնամասում՝ անհաջող վայրէջք կատարելով։ Նա խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով։