«Մանչեսթեր Սիթին» երկու տարի է, ինչ սեփական հարկի տակ չի պարտվել Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում տնային անպարտելիությունների շարքը հասցրեց 33 հանդիպման:

Նախօրեին «քաղաքայինները» Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Էթիհադ» մարզադաշտում ոչ-ոքի էին խաղացել «Արսենալի» հետ (2:2):

Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ պարտվել է ԱՊԼ-ում 2022 թվականի նոյեմբերի 12-ին՝ «Բրենթֆորդին» (1:2):