Լաուտարո Մարտինես. «Մենք միանշանակ չխաղացինք այնպես, ինչպես պատրաստվել էինք»

«Ինտերի» հարձակվող և ավագ Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Միլանի» հետ Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում (1։2)։

«Մենք միանշանակ չխաղացինք այնպես, ինչպես պատրաստվել էինք: Մեր մոտեցումը սկզբից սխալ էր, հետո երկրորդ խաղակեսում մի փոքր ավելի լավացանք, բայց դարձյալ ոչ բավարար։ Շատ բան ունենք բարելավելու, պետք է գլուխներս իջեցնենք և քրտնաջան աշխատենք բոլորի մակարդակը բարձրացնելու համար։

Որպես թիմի ավագ՝ ես առաջինն եմ, ով պետք է պատասխանատվություն ստանձնի։ Ես զգում եմ այս պատասխանատվությունը և հասկանում եմ, որ չեմ անում այն, ինչ արել եմ նախորդ մրցաշրջանում, հետ եմ մնում, բայց ինձ մնում է միայն շարունակել աշխատել ավելի ուժեղ դառնալու համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։