Խավիեր Տեբաս. «Վինիսիուսի պահվածքը երբեմն ինքնաբուխ է լինում»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի դերի մասին իսպանական ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարում։

«Իսպանիան ռասիստական ​​երկիր չէ, բայց նրա ներսում կան ռասիզմի առանձին դրվագներ։ Եթե ​​նույնիսկ Վինիսիուսը իրեն ավելի զուսպ պահեր, միեւնույն է, նա կդառնար նման հարձակումների թիրախ, քանի որ նա ռասիզմի դեմ պայքարի առաջատարն է։

Վինիսիուսի պահվածքը երբեմն ինքնաբուխ է լինում։ Սակայն, երբ նա զբաղվում է նման վեհ գործով ռասիզմի դեմ պայքարով, նա պետք է հոգ տանի նաև իր վարքագծի մասին, որն աննկատ չի մնում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը Իսպանիայի տարբեր մարզադաշտերում խաղալիս պարբերաբար իր նկատմամբ ռասիզմի դրսեւորումների է հանդիպում։