Հայտնի է, թե որքան բաց կթողնի Մարկ-Անդրե տեր Շտեգենը

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի մանրամասները Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում։

32-ամյա դարպասապահը վնասվածք է ստացել առաջին խաղակեսի վերջնամասում՝ մրցակցի ֆուտբոլիստի հետ բախումից հետո։ Դարպասապահին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։

Ինչպես հայտնում է AS-ի լրագրող Խավի Միգելը, Տեր Շտեգենի մոտ ախտորոշվել է աջ ջիլի պատռվածք, և դարպասապահը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: