Սեպտեմբերի 22-ին Պրեմիեր Լիգայում կայացավ 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որոծտեղ «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Արսենալին»։ Տանտերերը պարտությունից փրկվեցին ավելացված 8-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում տնային անպարտելի շարքը երկարացրել է մինչև 33 հանդիպում:
Ինչպես նաև Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայում սեփական հարկի տակ չի պարտվում «Արսենալին» արդեն 10 հանդիպում՝ 7 հաղթանակ և 3 ոչ-ոքի։