«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի գլխավորությամբ թիմի հաջողությունների մասին։
Բոլոր մրցաշարերում մրցաշրջանի մեկնարկային 6 հանդիպումներում «Բավարիան» տարել է 6 հաղթանակ։
«Մարզիչը ցանկանում է, որ մենք բարձր ինտենսիվությամբ խաղանք, նույնիսկ երբ մենք առաջատար ենք 1։0 կամ 2։0 հաշվով: Նա ցանկանում է, որ մենք խփենք երրորդ, չորրորդ և հինգերորդ գոլերը։
Սա է մեր փիլիսոփայությունը։ Մենք ցանկանում ենք հասնել այնպիսի մակարդակի, որը չափազանց դժվար կլինի մեր մրցակիցների համար։
Սա տպավորիչ է։ Մենք կատարելագործվում ենք յուրաքանչյուր խաղում։ Դուք կարող եք տեսնել, թե ինչ հիանալի գոլեր ենք խփում։ Մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր գնդակի համար պայքարում և ոչինչ թույլ չտալ մրցակցին։ Դա հիանալի մտածելակերպ է»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Bild-ը։