«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գոհ է մնացել թիմի ցուցադրած խաղից և նվիրվածությունից Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (5։1)։
«Մենք խաղում ենք թիմով, ֆուտբոլիստները խաղում են միմյանց համար, և դա կարևոր է։ Ինձ շատ է դուր գալիս մեր վերաբերմունքը, մենք կենտրոնացած ենք ֆուտբոլի վրա և անում ենք այն, ինչ պետք է անել։ Եվ մենք դրանից հաճույք ենք ստանում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» վաստակեց 18 միավոր և շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնությունը։ Լա Լիգայի հաջորդ տուրում կատալոնական ակումբը տանը կմրցի «Խետաֆեի» հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։