«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, որ թիմի եզրային պաշտպան Մալո Գուստոն ապաքինվել է վնասվածքից։
«Մալո Գուստոն ապաքինվել է և պատրաստ կլինի վաղվա հանդիպմանը։ Ռոմեո Լավիան դեռ պատրաստ չէ։ Հուսով եմ, որ նա կարող է խաղալ «Բրայթոնի» դեմ»,- ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Չելսին» 10 միավորով հինգերորդ տեղում է։ Առաջատար «Մանչեսթեր Սիթիից» տարբերությունը երեք միավոր է։