Առաջին բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին կարողացել է խուսափել Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2։2) ստացած լուրջ վնասվածքից, ինչի պատճառով իսպանացի ֆուտբոլիստը ստիպված է եղել հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է El Larguero-ը։
Աղբյուրի համաձայն՝ բժիշկները սպասում են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, իրականացված լրացուցիչ թեստերի արդյունքներին, որպեսզի պարզեն, թե որքան ժամանակ կպահանջվի Ռոդրիի ապաքինման համար։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն ավելի լավատես է իր վերականգնողական գործընթացի նկատմամբ, քան նախկինում էր։
Այս մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։