Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին։
«Ես ամբողջովին կենտրոնացած եմ այս թիմի վրա։ Ես այստեղ խաղում եմ «Բավարիայում», և հենց դրա վրա եմ կենտրոնացած։ Ես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում։ Այնպես որ, այս պահին ես չեմ մտածում հեռանալու մասին։ Անկախ նրանից՝ կմնամ ակումբում, թե կհեռանամ այն, ես միշտ այս ակումբը կկրեմ իմ սրտում։
Դեռ հնարավո՞ր է երկարաձգել պայմանագիրը։ Դա լավ հարց է, դուք պետք է խոսեք իմ գործակալի հետ այդ մասին։ Այս պահին ես կենտրոնացած եմ յուրաքանչյուր խաղում հաղթելու վրա։ Այս պահին ես այլ բաների մասին չեմ մտածում»,- Դևիսի խոսքերն է մեջբերում Bild-ը։