«Բարսելոնայի» և Չիլիի հավաքականի նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ֆուտբոլ, եթե կատալոնական ակումբն իրեն կանչի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «բլաուգրանայի» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը աջ ծնկի ազդրի ամբողջական պատռվածք է ստացել և շարքից դուրս է մնացել 7-8 ամսով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բարսելոնան» դարպասապահ է փնտրում։
«Եթե «Բարսելոնան» կանչի ինձ, ես պատրաստ կլինեմ», – Բրավոյի խոսքերն է մեջբերում winwin.com-ը։
41-ամյա Բրավոն կարիերան ավարտեց անցած ամառ՝ «Բետիսից» հեռանալուց հետո: Չիլիացին նաև «Մանչեսթեր Սիթիում», «Ռեալ Սոսյեդադում» և «Կոլո-Կոլոյում» խաղալու փորձ ունի: