«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի վերաբերյալ։
«Բժշկական թեստերը հաստատել են, որ Մարկ տեր Շտեգենը աջ ծնկի ազդրի պատռվածք ունի։ Երկուշաբթի օրը դարպասապահը վիրահատության կենթարկվի, որից հետո թարմացված տեղեկատվություն կտրամադրենք ֆուտբոլիստի վիճակի մասին»,- ասվում է թիմի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» հետ Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում։