«Բարսելոնան» սկսել է նոր դարպասապահ փնտրել

«Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել իսպանացի դարպասապահ «Լաս Պալմասի» դարպասապահ Ալվարո Վալեսի հետ։ Այս մասին հայտնում է COPE-ը։ Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում կատալոնացիների հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծանր վնասվածք է ստացել։

Հանդիպման առաջին խաղակեսում Տեր Շտեգենը ծնկի վնասվածք է ստացել։ Նրան խաղադաշտից տարել են պատգարակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերմանացին բաց է թողնելու 8-9 ամիս։ Երեկվա խաղում նրան փոխարինեց Ինյակի Պենյան։ «Բարսան» հաղթեց 5:1 հաշվով:

Վալեսը 27 տարեկան է, այժմ նա առանց խաղային պրակտիկայի է, քանի որ «Լաս Պալմասի» առաջին համարը «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Յասպեր Սիլեսենն է։ «Կապտանռնագույնները» դարպասապահին կկարողանան գնել միայն հունվարին։