«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք ստացավ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (5:1), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղակեսի վերջնամասում գերմանացի դարպասապահը գնդակը հեռացնելուց հետո անհաջող վայրէջք կատարեց: Տեր Շտեգենը խաղադաշտը լքել է պատգարակով։ Փոխարենը խաղադաշտ դուրս եկավ Ինյակի Պենյան:
Երկուշաբթի օրը Տեր Շտեգենը վիրահատության կենթարկվի, որից հետո ակումբը հանդես կգա ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ հերթական հայտարարությամբ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նման վնասվածքների դեպքում վերականգնման ժամկետը 7-8 ամիս է։