«Արսենալը» մոտ էր «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հակառեկորդ կրկնելուն

Պրեմիեր Լիգայում կայացավ 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Միկել Արտետայի թիմը գնդակին տիրել է միայն ժամանակի 22,4%-ում: «Զինագործները» Պրեմիեր Լիգայում ավելի քիչ են գնդակին տիրել միայն 2021 թվականի օգոստոսին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ 20%։

Հիշեցնենք, որ լոնդոնցիները 10 հոգով խաղացին ամբողջ երկրորդ խաղակեսում, որտեղ էլ ավելի քիչ էին տիրում գնդակին՝ միայն 12,5%-ում։