Հայտնի են Ռոդրիի ապաքինման ժամկետները

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին պատռել է ծնկի խաչաձև կապանը։ Դեպքը տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպման (2:2) 16-րդ րոպեին։

Ռոդրին նույնիսկ բժիշկների միջամտությունից հետո չկարողացավ շարունակել հանդիպումը, և ստիպված եղավ փոխարինվել 21-րդ րոպեին։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտնի դարձավ ֆուտբոլիստի վնասվածքի լրջության մասին, ինչպես նաև այն մասին, որ դրա պատճառով նա բաց կթողնի առնվազն 6 ամիս։

Այս մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 3 հանդիպում, որոնցում աչքի չի ընկել օգտակար գործողությամբ։