«Ռեալի» երկու ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել թիմի առաջիկա խաղը

Երեքշաբթի օրը Ջուդ Բելինգհեմը կարող է չխաղալ «Ալավեսի» դեմ:

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ուսի հետ կապված խնդիրներ ունի։ «Ալավեսի» հետ խաղին նրա մասնակցության մասին որոշումը կկայացվի վաղը։ Միաժամանակ, ֆուտբոլիստը պետք է մասնակցի սեպտեմբերի 29-ին կայանալիք «Ատլետիկոյի» հետ դերբիին։

Երեքշաբթի օրվա հանդիպմանը Դանիել Կարվախալի մասնակցությունը նույնպես կասկածի տակ է։