Գերմանիայի հավաքականը կցանկանար Յուրգեն Կլոպին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Ֆելլերը պատասխանել է այն հարցին, թե ով կարող է փոխարինել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։

«Եթե Յուլիան Նագելսմանը ինչ-որ պահի որոշի, որ իր համար նախընտրելի է կրկին մարզել ակումբ, ապա, իհարկե, մենք չենք շրջանցի Յուրգեն Կլոպի թեկնածությունը։

Կլոպը երկար ժամանակ աշխատել է Գերմանիայից դուրս։ Իհարկե, մենք բարձր ենք գնահատում նրան։ Յուրգեն Կլոպը անհավանական կարիերա է ունեցել»,- Ֆելլերի խոսքերն է մեջբերում ZDF-ը։

Կլոպը ներկայումս առանց ակումբի է, գերմանացի մասնագետը լքել է «Լիվերպուլը» անցած ամառ: