Ռոդրիգո․ «Կառլո Անչելոտտին զայրացած էր, որ գոլեր խփեցինք միայն երկրորդ խաղակեսում»

Ռոդրիգո Գոեսը Լա Լիգայի 6-րդ տուրի հանդիպումից հետո խոսել է Կառլո Անչելոտտիի հույզերի մասին։ Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Մադրիդյան ակումբն իր բոլոր գոլերը խփեց ընդմիջումից հետո։

«Անչելոտտին զայրացած էր, որ մենք գոլեր խփեցինք միայն երկրորդ խաղակեսում»,- ասել է Ռոդրիգոն։

Մադրիդի «Ռեալը» վաստակել է 14 միավոր։ Ակումբն այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատար «Բարսելոնայից» տարբերությունը մեկ միավոր է։ Սեպտեմբերի 22-ին կատալոնացիները կհանդիպեն «Վիլյառեալին»: