«Ռեալը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» երկու գերաստղերի

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երազանքների թիմ ստեղծել: «Արքայական» ակումբի ղեկավարությունը նպատակ է դրել ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիից» երկու աստղային ֆուտբոլիստների։

Todofichajes-ի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոսի» շարքերը կարող են համալրել նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը և իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալը» մտադիր է կիսապաշտպանին ձեռք բերել հաջորդ ամառ։ Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա մադրիդցիները ստիպված կլինեն բաժանվել իրենց որոշ ֆուտբոլիստներից՝ հանուն այս տրանսֆերի։ Ռոդրիգոն և Վինիսիուսը կարող են հեռանալ։

Անցած ամառ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Նա հինգ տարվա պայմանագիր է կնքել։