«Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպանով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Marca-ն, 21-ամյա ֆուտբոլիստը մի քանի շաբաթ առաջ գրավել է մադրիդցիների հետաքրքրությունը, իսկ անցած հինգշաբթի ակումբի ներկայացուցիչները հետևել են նրան Չեմպիոնների Լիգայի հանդիպման ժամանակ, որտեղ գերմանացիները խաղում էին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1:2):

Կկենտրոնական պաշտպանը նախորդ տարի «Լայպցիգ» է տեղափոխվել «Լիոնից» 40 միլիոն եվրոյի դիմաց և դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա նաև Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում էր, որն այս ամառ ոսկին զիջեց Իսպանիային: